Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Սահմանադրությունը պետք է միավորի հասարակությանը, ոչ թե խորացնի բաժանումները

Սահմանադրությունը պետք է միավորի հասարակությանը, ոչ թե խորացնի բաժանումները
24.11.2026 | 13:23

2015 թվականի Սահմանադրության և նոր հրապարակված նախագծի համեմատությունը մի շարք լուրջ մտահոգություններ է առաջացնում։

Իմ կարծիքով՝ հանրային քննարկման կենտրոնում պետք է լինեն հետևյալ հարցերը.
1. Անկախության հռչակագիր։ Ինչո՞ւ է նոր նախագծից հանվում հղումը Հայաստանի անկախության հռչակագրին։ Արդյո՞ք սա չի թուլացնում մեր պետականության պատմական և իրավական շարունակականության ընդգծումը։
2.Քաղաքացիությունից զրկելու հնարավորություն։ Ինչո՞ւ է նախատեսվում ՀՀ քաղաքացիությունից զրկելու մեխանիզմ։ Որո՞նք են չարաշահումներից պաշտպանող երաշխիքները։
3.Վարչապետի իշխանության կենտրոնացում։ Ինչո՞ւ են ընդլայնվում վարչապետի՝ զինված ուժերի կիրառման լիազորությունները։ Որտե՞ղ են լինելու արդյունավետ հակակշիռներն ու վերահսկողությունը։
4.Դատական անկախություն։ Ո՞վ է վերագնահատելու գործող դատավորներին, և ինչպե՞ս է երաշխավորվելու, որ այդ գործընթացը չի դառնա քաղաքական ազդեցության միջոց։
5.Ընդդիմության և կուսակցությունների ազատություն։ Արդյո՞ք կուսակցությունների գործունեությունն արգելելու նոր հիմքերը բավարար հստակ են և չեն կարող օգտագործվել քաղաքական մրցակցությունը սահմանափակելու համար։
6. Սփյուռքի և հայապահպանության քաղաքականություն։ Ինչո՞ւ է հանվում արտերկրում հայոց լեզվի և մշակութային արժեքների պահպանմանն աջակցելու՝ պետության նախկին սահմանադրական պարտավորությունը։

Վահան Բաբայան
Դիտվել է՝ 575

Մեկնաբանություններ